Բարև՛, դպրոց

IMG_1814[1]Այսօր նոր ուսումնական տարվա առաջին օրն էր: Օրն սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որի ժամանակ ողջունեցինք մեր նորեկներին՝ 5-6 տարեկաններին:

 

 

 

 

Նոր դասասենյակում կարոտած զրույցից հետո ճանապարհ ընկանք Յուրի Բախշյանի անվան այգի, որտեղ 3.1 դասարանի սովորողների հետ այս տարվա առաջին մարզական հանդիպումը տեղի ունեցավ:

Ուրախ- ընկերական սպորտլանդիայից հետո օղակաձև հարթակը նկարազարդեցինք կավճանկարներով:

Դպրոցական առաջին օրն ավարտեցինք լողավազանում:

Իսկ Ռազմիկն ու Ալեքը՝ հեծանվաերթ կատարեցին դպրոցի շուրջ:

 

Տեսանյութը՝ Մելինե Սիմոնյանի

Թողնել մեկնաբանություն