«Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար

file (4).jpeg Ողջո՛ւյն, սիրելի առաջին դասարանցի,  ուրախ եմ, որ դու հաճախելու ես մեր կրթահամալիր, մեր դպրոց ու իմ դասարան։ Հիշո՞ւմ ես չէ՞, որ հանդիպելու ենք օգոստոսի 26-ին, 27-ին, 28-ին,ժամը 10։00 — 12։00- ը, որ ավելի լավ ծանոթանանք։ Դու կծանոթանաս քո դպրոցին, քո ուսուցիչներին, դասընկերներին։ Միասին կխաղանք,կերգենք, կնկարենք, կծեփենք, կմարզվենք ու կլողանք։ Ու անպայման կայցելենք աագարակ, որ ծանոթանանք այնտեղ ապրող կենդանիների հետ։

Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։

Սիրով՝ Լուսինե

 

Advertisements

Ամառային ուսումնական փաթեթ

Ամառային ընթերցանություն

Առաջարկում եմ կարդալ հետևյալ գրքերը․

Կատարի՛ր հետևյալ առաջադրանքները և հրապարակի՛ր բլոգում․ Շարունակել կարդալ “Ամառային ուսումնական փաթեթ”

Առաջին դասարանցիների «Մուտք կրթահամալիր» ճամբար, օր 1-ին

0amba8Այսօր մեկնարկեց 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների հնգօրյա ճամբարը, որի նպատակն է նոր սեբաստացիներին ծանոթացնել միջավայրին և մարդկանց։ Առաջին դասարանցիների հետ օրը սկսեցին առավոտյան ընդհանուր պարապմունքով, ապա ծանոթացանք իրար հետ և միասին  այցելեցինք ագարակ, որտեղ ծանոթացանք ագարակի բնակիչների հետ։ Իսկ օրվա մի մասն, իհարկե, անցավ լողավազանում։

Բարի գալուստ մեր կրթահամալիր։

Քայլարշավ Ապարանի ջրամբար

IMG_0037Մեր դասարանի այս  տարվա վերջին ճամփորդությունը դեպի Ապարանի ջրամբար էր։ Որոշեցինք հունիսյան ճամբարն այս անգամ ամփոփել մեծով — փոքրով․ մեզ միացան նաև ծնողները՝ արշավային, քայելու տրամադրվածությամբ։Իմ խնդրանքով մեզ միացավ կրթահամալիրի հայրենագետ, փորձառու ճամփորդ Իվետա Ջանազյանը։
Շարունակել կարդալ “Քայլարշավ Ապարանի ջրամբար”

Գիշերակաց դպրոցում

IMG_9800

Հունիսի 6-ի գիշերը երրորդ դասարանցիների մի խումբ գիշերեց դպրոցում։ Գիշերակացի օրը սկսվեց անմիջապես երկարացված օրվա ավարտից հետո։ Շարունակել կարդալ “Գիշերակաց դպրոցում”

Հորինուկներ․ Իմ առաջին մեդիագիրքը

Ես կարողանում եմ ստուգատեսի շրջանակում սովորողները ընտրեցին տարվա ընթացքում իրենց հորինած պատմություններից ամենասիրելի հորինուկը, բաժանեցին դրվագների, նկարազարդեցին, ապա տեղադրեցին P. Point ծրագրում՝ ստեղծելով առաջին հեղինակային մեդիագիրքը։

Դավիթ Բլեյան․ Կապույտ Դինոզավրը

 

Աննա Թադևոսյան․ Մատնաչափիկ փերին

 

Դավիթ Կարապետյան․ Տղան