«Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես

Նպատակը՝ տեխնոլոգիական նախագծերի միջոցով ներկայացնել տեխնոլոգիական կարողությունները և հմտությունները

Տևողությունը՝ մարտի 4 — ապրիլի 5

Խնդիրները՝

  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Տեխնոլոգիական կարողությունների հմտությունների զարգացոմ
  • Մեդիահմտությունների զարգացում
  • Դիտարկելու, չափումներ կատարելու, գրանցումներ կատարելու, օրագիր վարելու / բույսի/ կարողությունների, մշակույթի ձևավորում
  • Միջավայրի հանդեպ հոգատար, ուշադիր վերաբերմունքի, պատասխանատվության, հետևողականության մշակույթի ձևավորում

Բովանդակությունը՝

  • Ձոն՝ գարնանը, մայրիկին․ գարնանագովք, մայրիկագովք․ գարնանային պատկերասրահ․ պլեներ, ֆոտոպլեներ, աշխատանք Paint ծրագրով
  • Միջավայրի խնամք․ դպրոցի պարտեզի խնամք, դասասենյակի, միջանցքի ծաղիկների խնամք, նոր կտրոնների աճեցում, տնկում
  • Թափոնին նոր կյանք, ծաղկամաններ
  • Տեխնոլոգիական աշխատանք՝ կավից կախազարդեր

 

Գործունեությունը՝

Սովորողները

  • նկարչական նոր տեխնիկա կիրառելով կնկարներ մայրիկների դիմանկարները
  • գունավոր թղթերից ապրիլյոթյան բացիկներ կպատրաստեն
  • կավից կախազարդեր կպատրաստեն մայրիկների համար
  • տարբեր անպիտան իրերից ծաղկամաններ կպատրաստեն
  • տնից կբերեն ծաղիկների կտրոններ, կխնամեն, կփոխանակեն, կտնկեն պատրաստած ծաղկամաններում

 

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, ագարակ, ջերմոց-լաբորատորիա, տեխնոլոգիայի լաբորատորիա

Անհրաժեշտ նյութեր, միջոցներ՝ ներկեր, ջրաներկ, վրձին, սոսինձ, մկրատ, թղթեր,  բույսերը խնամելու գործիքներ, քանոն, կավ, անհատական համակարգիչ

Թողնել մեկնաբանություն