Քայլարշավ Ապարանի ջրամբար

IMG_0037Մեր դասարանի այս  տարվա վերջին ճամփորդությունը դեպի Ապարանի ջրամբար էր։ Որոշեցինք հունիսյան ճամբարն այս անգամ ամփոփել մեծով — փոքրով․ մեզ միացան նաև ծնողները՝ արշավային, քայելու տրամադրվածությամբ։Իմ խնդրանքով մեզ միացավ կրթահամալիրի հայրենագետ, փորձառու ճամփորդ Իվետա Ջանազյանը։

Ճամփորդության նախապատրաստական փուլում սովորողների հետ մի շարք աշխատանքներ կատարեցինք․

1․ Խմբերով աշխատեցինք բառարանով․ հասկացանք, թե ինչ է նշանակում ջրամբար բառը, ինչ հոմանիշ բառեր կան հայերենում, որոնք են բառի ռուսերեն և անգլերեն թարգմանությունները։

2․ Որոշեցինք, թե Ապարանը Հայաստանի որ մարզում է գտնվում։ Եվս մեկ անգամ դիտեցինք, քննարկեցինք Հայաստանի մարզերի քարտեզը, որոշեցինք, թե տատիկ- պապիկները տները, ամառանոցները որ մարզերում են գտնվում։

3․ Առանձին դիտեցինք, քննարկեցինք Արագածոտնի մարզի քրատեզը։ Իմացանք, թե Արագածոտնի մարզում ինչ քաղաքներ, գյուղեր, գետեր, լճեր և լեռներ կան։

4․Գծեցինք Երևան — Ապարանի ջրամբար քարտեզը (Դպրոցից Ապարանի ինչ բնակավայրերով ենք անցնելու, ինչքան ժամաակում, ինչ հեռավորություն ենք անցնելու մեքենայով)։

5․ Կարդացինք, քննարկեցինք Ապարանի ջրամբարի մասին տեղեկատվական նյութ։ Տեղեկույթը տպավելու, հիշելու համար կարդացածը վերծեցինք համառոտ փաստերի։

6․ Ուսումնասիրեցինք նաև Արագածոտնի մարզի եղանակային նկարագիրը մայիսի 6-ի համար։

6․ Աշխատանքը մեկ նյութի տեսքով տեղադրեցինք բլոգներում։

Այսպիսով, փոքր խմբերով կատարած աշխատանքը միացնելով՝ ունեցանք մեկ ամբողջական նյութ։

Արշավային պայուսակի պարունակության մասին դեռ 2-րդ դասարանում կատարել էինք ուսումնական աշխատանք,  պատարստել նաև տեսանյութեր։ Այս տարի սովորողների հետ պարզապես վերհիշեցինք իմացածը։

Երկրորդ դասարանում ուսումնական ռադիոնյութեր էինք ստեղծել նաև արշավային կանոնների, ավտոբուսով երթևեկելու մասին։ Այս տարի օգտվեցինք մեր աշխատանքի արդյունքներից։ Սովորողների համար դա իսկական հրճվանք էր․ լսել իրենց մեկ տարի առաջ, հասկանալ, թե ինչքան օգտակար աշխատանք են կատարել իրենց, նաև մյուս սովորողների համար։

Մայիսի վեցի ճամփորդությունը սկսեցինք դպրոցում՝ գիշերակացից հետո միասին արթանանալը, նախաճաշելը և ճամփորդության մեկնելը սովորողների համար հետաքրքիր էր և զվարճալի։

Մեքենան կանգնեց անտառ չհասած  և  հիացմունքով սկսեցինք մեր քայլարշավը՝ առջևում ձյւոնածածկ գագաթենորվ Արագածն էր՝ հեքիաթային, լուսաշող․․․ , իսկ ետևում՝ Արայի լեռը՝ անտառախիտ լանջերով, առասպելական հստակ նկարագրով։  Մեծ ու փոքր հիանալով, հրճվելով ճանապարհ ընկանք դեպի հաջորդ հրաշալիքը՝ ջրամբարը՝ իր հեքիաթային կղզյակով։

Ծաղկառատ ճանապարհին մեզ ուղեկցում էին թռչունների ձայները և զովացնող քամին։Ճամփորդ ճամբարականների զրույցները ամեն ինչ մասին էին՝ իրարից տարբեր ու նման՝ անկեղծությամբ ու մանկական անմիջականությամբ։

Ճամփորդության ընթացքի մասին են պատմում լուսանկարները և սովորողների օրագրերում կատարած պատմուները․

 

 

 

IMG_0037.JPG

Սովորողների օրագրերից՝

Ալեքսադր Մայիլյան

Անահիտ Աբրահամյան

Աննա Թադևոսյան

Տիգրան Ղոչիկյան

Նարեկ Հովհաննիսյան

Ալեքսանդր Երանոսյան

Ադրիանա Յայլոյան

Նարե Գրիգորյան

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s