Գիշերակաց դպրոցում

IMG_9800

Հունիսի 6-ի գիշերը երրորդ դասարանցիների մի խումբ գիշերեց դպրոցում։ Գիշերակացի օրը սկսվեց անմիջապես երկարացված օրվա ավարտից հետո։ Աղջիկների մի մասը զբաղվեց ընթրիքի պատրաստության գործերով, իսկ տղաների խումբը օգնեց պարտիզպանին ջրել պարտեզի լանջերը և ծառերը։

Ընթրելուց հետո, ինչպես սովորաբար տանն է լինում, հավաքեցինք խոհանոցը,  իսկ ավելացած սնունդը տարանք Ագարակ՝ թռչուններին ընթրիք։

Երեկոյան սովորեցինք վրաններ տեղադրել․ վրանները բերեցին և տեղադրեցին Միքայելը և Անդրանիկը, իսկ տղաներն ու աղջիկները փորձեցին օգնել։  Այդ ընթացքում բաց չթողեցին ծառերից հյուրասիրվելու առիթը։ Ուղիղ եթերը՝ այստեղ։

Մեզ տեսնելու — ոգևորելու եկավ տիար Բլեյանը։ Ինչ լավ է, որ մեզ հուշեց դպրոցում գիշերելու միտքը։ Վստահ եմ, որ սովորողների համար գիշերակացը դպրոցական ամենահիշարժան օրերից է լինելու։ Ուղիղ եթերը՝ այստեղ։

Վրաններն աղջիկներով — տղաներով  իրար բաժան — բաժան անելուց հետո, պաղպաղակ կերանք ու սպասեցինք գիշերակացի հաջորդ պարտադիր ծեսին․ եկավ Արամի հայրիկը՝ Արտյոմ Խաչատրյանը՝ փայտով, կարտոֆիլով և հավեսով․ տղաներով- աղջիկներով վառեցին խարույկը, և նույնիսկ հունիսի համար չափազանց բարձր ջերմաստիճանը չխանգարեց մեզ խարույկի շուրջ հասանեկան երգ ու պարին։ Ուղիղ եթերը՝ այստեղ։

Մեզ հետ մինչև գիշեր մնացին մայրիկներ և հայրիկներ, հետո հյուրատանը երկար ժամանակ մահճակաների վերև — ներքև քնատեղերը վերջնականպես որոշելուց հետո 12 համարձակները քնեցին՝ հաջորդ օրվա քայլարշավին մասնակցելու սպասումով։

Շնորհակալություններ

Տիար Բլեյանին՝ գիշերակացի գաղափարի, մեզ ոգևորելու համար

Աստղիկ Արսենյանին՝ մեզ հետ գիշերելու, մեզ օգնելու, ուղիղ եթերների համար

Արտյոմ Խաչատրյանին՝ խարույկի, կարտոֆիլի, մեզ աջակեցելու համար

Միքայել Ղազարյանին, Անդրանիկին՝ վրանները տրամադրելու, տեղադրել սովորեցնելու համար

Վանիկ Պապիկին՝ մեզ օգնելու, կատակների համար

Ծնողներին՝ մեզ երեխաներին գիշերը վստահելու համար

Բոլոր- բոլորին՝ մեզհ ետ լինելու համար։

 

Գիշերակացի մասին պատումները կարդացեք  սովորողների օրագրերում․

Աննա Թադևոսյան

Դավիթ Կարապետյան

Նարե Գրիգորյան

Անահիտ Աբրահամյան

Ռազմիկ Մանուկյան

Նարեկ Հովհաննիսյան

Եվա Մովսիսյան

Ադրիանա Յայլոյան

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s