Ամառային ճամբարի օրագիր

Ամառային նախագծային- ստուգատեսային ճամբարը մեկնարկեց «Ես կարողանում եմ» նախագծով, որի ընթացքում սովորողները պետք է ներկայացնեն երրորդ դասարանում յուրացրած կարողություններն ու հմտությունները։

Օր 1-ին․ մեդիատեխնոլոգիական ստուգատես

Սովորողները աշխատեցին իրենց համակարգիչների երրորդ դասարանի թղթապանակների արխիվում։ Հավաքեցին, տեսակավորեցին մեկ տարվա ընթացքում Paint ծրագրով նկարած իրենց աշխատանքները, ընտրեցին լավագույնները, խմբագրեցին կիսատ աշխատանքները և բլոգում հրապարակեցին իրենց նկարների փաթեթը։

Սովորողների անհատական առցանց պատկերասրահներ կարող եք այցելել  այստեղից։

Օր 2-րդ․ հեծանվավարության ստուգատես

Հեծանվավարության ստուգատեսը կազմակերպվեց դպրոցի շուրջ՝ հեծանվաուղու ճանապարհին։ Սովորողները հեծանիվներով անցան 600 մետրանոց ճանապարհը, գրանցեցին ժամանակը (տե՛ո սովորողների բլոգներում)։

Օր 3-րդ․ վազքի ստուգատես

Վազքի ստուգատեսը նույնպես կազմակերպվեց հեծանվաուղու ճանապարհին։ Այս անգամ գրացեցինք, թե 600 մետրանոց ճանապարհը յուրաքանչյուր սովորող ինչքան ժամանակում անցավ։

Օր 4-րդ․ լողի ստուգատես

Լողի ստուգատեսը կազմակերպեցինք փակ լողավազանում։ Սովորողների մի մասը հաղթահարեց լողավազանի 10 մետրանոց երկարությունը, կարողացավ վստահորեն լողալ լողավազանի ամենախորը հատվածներում, մյուս մասը լողաց լողավազանի լայնքով՝ 7 մետր։

Օր 5-րդ․ տեխնոլոգիական ստուգատես

Թափոնն աղբ չէ նախագծի շրջանակներում սովորողները դասարանում կուտակել էին տարբեր իրեր, որոնցով պատրաստեցինք լաստանավեր և փորձարկեցինք բացօթյա լողավազանում։

 

 

 

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s