«Մուտք կրթահամալիր» մուտքի ճամբար

IMG_9105Ողջո՛ւյն, սիրելի առաջին դասարանցի,  ուրախ եմ, որ դու հաճախելու ես մեր կրթահամալիր, մեր դպրոց ու իմ դասարան։ Հիշո՞ւմ ես չէ՞, որ հանդիպելու ենք հունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, ժամը 10։00 — 12։00-ն, որ ավելի լավ ծանոթանանք։ Դու կծանոթանաս դպրոցին, քո ուսուցիչներին, դասընկերներին։ Միասին խաղալու ենք, նկարելու ենք, ծեփելու ենք,  մարզվելու ենք, լողալու ենք, երգելու-պարելու ենք, կարդալու ենք ու այցելելու ենք ագարակ, որ ծանոթանանք այնտեղ ապրող կենդանիների հետ։

Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։

Սիրով՝ Լուսինե

Հարգելի՛ ծնող, կրթահամալիր ընդունվելու համար  1-ին  դասարանի սովորողը (2013թ.)  մասնակցում է «Մուտք կրթահամալիր»  ճամբարին, որի ժամանակ միասին պատրաստվում ենք ուսումնառությանը՝  ծնողը ծանոթանում է հեղինակային կրթական ծրագրի բովանդակությանը, կազմակերպման պայմաններին, պահանջներին, սովորողը՝ դասվարին, դասավանդողներին, դասընկերներին։

Ճամբարը գործելու է հունիսի  17-21-ը, ժամը 10։00 — 12։00-ն։

Ճամբարի բովանդակությունը

  • երաժշտություն. ռիթմիկա, ազգային խաղերգեր, խաղիկներ
  • նկարչություն, խեցեգործություն
  • ընթերցանություն, խաղ-թատրոն
  • տրամաբանական խաղեր
  • մարզական խաղեր, լող, հեծանիվ
  • ուրախ օտար լեզու
  • այցելություն ագարակ

Աշխատակարգ ըստ օրերի՝ այստեղ՝

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s