Ժամանակահատվածը՝ մարտի 25 — 31
Տևողությունը՝ 1 շաբաթ
Նպատակը՝
Արձակուրդը սովորողների համար դարձնել ուսումնական՝ առաջարկելով իրականացնել մենակ, խմբով, ընտանիքով որևէ նախագիծ․
Խնդիրները՝
- Ձևավորել նախասիրությունները հասկանալու, ընտրություն կատարելու կարողություններ
- Ձևավորել աշխատանքը պլանավորելու- կազմակերպելու, ժամանակ կառավարելու կարողություններ
- Ձևավորել և զարգացնել դիտարկումներ կատարելու, գրանցելու կարողություններ
- Ձևավորել, զարգացնել միջավայրի հանդեպ հոգատար, պատասխանատու վերաբերմունքի մշակույթ
- Զարգացնել հեռախոսով, թվային ֆոտոխցիկով, ձայնագրիչով աշխատելու կարողությունները
- Զարգացնել հարցազրույց վարելու կարողությունները
Գործունեություն, արդյունք
Ընտրել-իրականացնել առաջարկված նախագծերից մեկը, ներկայացնել բլոգում
- Ծառատունկ — ծաղկատուն․ հարցազրույցներ․ ռադիոլուր
- Իմ գյուղը — պատում, ֆոտոշար
- Եղանակի օրագիր․ մարտի 25 — 31-ի եղանակը աղյուսակով, ֆոտոներով
- Իմ կրթահամալիրի յոթ հրաշալիքները․ պատում, տեսանյութ, ռադիլուր
- Ի՞նչն է լավ, ի՞նչը՝ վատ իմ կրթահամալիրում․ պատում, տեսանյութ, ռադիլուր
- Գարնանային Երևան — ֆոտոշար
- Սովորողի նախաձեռնությամբ նախագիծ