Թումանյանական օրեր

Նպատակը՝  Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, ստեղծագործական երևակայությունը, քննադատական մտածողությունը, սովորողներին ներգրավել տարբեր գործունեությունների մեջ, նպաստել սովորողների ինքնաճանաչողությանը, ինքնագնահատման կարողությունների ձևավորմանը, զարգացմանը․

Խնդիրները՝ զարգացնել  սովորողների

  • լսելու-խոսելու կարողությունները․  խոսել պարզ, հասկանալի, լսել խոսողին
  • կարդալու որակական հմտությունները․ սահուն, արտահայտիչ կարդալ
  • կարդացածը, լսածը վերլուծելուկարողությունները․ կարծիք, վերաբերմունք արտահայտել, հիմնավորել
  • կարդացածը տարբեր եղանակներով վերարտադրելու, ներկայացնելու կարողությունները․ պատմել, բեմադրել, խաղալ, նկարել
  • երևակայելու, հորինելու կարողությունները․ հորինել նոր ավարտ, վերնագիր, հերոս, խառնել հեքիաթները (նաև ռոդարիական հնարքների օգնությամբ)
  • տեղեկույթի հետ աշխատելու կարողությունները․ անհրաժեշտ տեղեկույթ որոնել, գլխավոր միտքը երկրորդականից առանձնացնել, հավաքագրած տեղեկությը համադրել, միավորել, ներկայացնել
  • խմբով աշխատելու կարողությունները․ պլանավորել աշխատանքը, կատարել աշխատանքի բաժանում, օգնել, սովորել
  • տեխնոլոգիական կարողությունները․ նկարել, ծեփել, կոլաժ, դիմակ, տիկնիկ պատրաստել 
  • մեդիատեխնոլոգիական կարողությունները․ բլոգավարություն, word, p. point, movie maker  խմբագրերի նոր հնարավորություններ

Գործունեություն, արդյունք

Թումանյանի ստեղծագործությունների վերհիշում, ընթերցում (մենակ, խմբով, դերերով), քննարկում, բեմադրում (մենակ, խմբով, ընտանիքով)

  • Թռչունի մտածմունքը
  • Ամենից լավ տունը
  • Շունն ու կատուն
  • Կույրերի կարծիքը
  • Գարնան առավոտ
  • Համբարձման առավոտ
  • Սուտլիկ որսկանը
  • Բարեկենդանը
  • Կացին ախպերը
  • Անբան Հուռին

Ունկնդրում, դիտում՝ Թումանյանը երաժշտության մեջ՝ ․ Հասմիկ Մաթևոսյանի բլոգից

Թումանյանի մասին տեսանյութերի դիտում՝

Նախորդ տարիներին սովորողների կողմից ստեղծված մեդիանյութերի դիտում՝

Թումանյանական ստեղծագործությունների հեղինակային մեդիափաթեթի ստեղծում․ թումանյանական ընթերցարան, պատկերասրահ, տիկնիկներ, մեդիաներկայացում (մենակ, խմբով, ընտանիքով)

Թումանյանական հեքիաթների շիլափլավ․․․դասարանական ընթերցարանի, բեմադրության ստեղծում

 

Աշխատանքային համառոտ նախագիծ ըստ շաբաթների

Առաջին շաբաթ

Արդեն ծանոթ ստեղծագործությունների վերհիշում․ ընթերցումներ, դիտումներ

Հ․ Թումանյանի մասին տեսանյութերի դիտում, տեղեկույթի որոնում ընթերցում

Նոր ստեղծագործություններ․ ընթերցում, քննարկում

  • Թռչունի մտածմունքը
  • Ամենից լավ տունը

Տեխնոլոգիական գործունեություն․ մեդիաընթերցարանների ստեղծում p. point, movie maker  խմբագրերից մեկի միջոցով

Խաղում ենք Թումանյան․ շրջիկ թատերախմբի գործունեության մեկնարկ․ հեքիաթների շիլափլավ․ հորինուկներ

 

Երկրորդ շաբաթ

Արդեն ծանոթ ստեղծագործությունների վերհիշում․ ընթերցումներ, դիտումներ

Հ․ Թումանյանի  մասին տեղեկատվական նյութի պատրաստում p. point, movie maker  խմբագրերի միջոցով, ռադիոլուրի ստեղծում

Նոր ստեղծագործություններ․ ընթերցում, քննարկում

  • Շունն ու կատուն
  • Կույրերի կարծիքը

Նամակներ ստեղծագործությունների հերոսներին

Խաղարկային դատարան․ Շունն ու կատուն ստեղծագործության քննարկում

Ստեղծագործական աշխատանք․ հորինուկներ, դիմանկար-կոլաժների պատրաստում

Խաղում ենք Թումանյան․ շրջիկ թատերախմբի փորձեր

 

Երրորդ շաբաթ

Արդեն ծանոթ ստեղծագործությունների վերհիշում․ ընթերցումներ, դիտումներ

Նոր ստեղծագործություններ․ ընթերցում, քննարկում

  • Սուտլիկ որսկանը
  • Բարեկենդանը

Տեխնոլոգիական գործունեություն․ Թումանյանի հեքիանթերի կոմիքսների ստեղծում

Խաղում ենք Թումանյան․ շրջիկ թատերախմբի փորձեր

Այցելություն Հ․ Թումանյանի թանգարան

 

Չորրորդ շաբաթ

Նոր ստեղծագործություններ․ ընթերցում, քննարկում

  • Կացին ախպերը
  • Սուտլիկ Որսկանը

Խաղում ենք Թումանյան․ շրջիկ թատերախմբի փորձեր

Այցելություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Այցելություն Դսեղ՝ Հ․ Թումանյանի տուն-թանգարան / մայիս-հունսի ամիսներին/

 

Գործունեություն, արդյունք

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s