Երևան 2800

Նպատակը՝ Փոքրիկ «հետազոտական» աշխատանքներ և ուսումնասիրություներ կատարելու,  հաղորդումներ  պատրաստելու միջոցով ավելի լավ ճանաչել թաղը, Երևանը, մասնակցել շրջակա միջավայրի խնամքին և բարելավմանը:

Տևողությունը՝  շուրջտարյա

Սկիզբը՝  հոկտ. 27

Խնդիրները՝

Զարգացնել շրջակա միջավայրը, տեղանքը նկարագրելու կարողություններ

Զարգացնել լուսանկարներ անելու կարողություններ

Զարգացնել շրջակա միջավայրը խնամելը՝ ամենօրյա աշխատանք դարձնելու սովորույթ

Ձևավորել և զարգացնել հարցազրույց պլանավորելու, վարելու, ներկայացնելու կարողություններ

Նպաստել բակը, քաղաքն ավելի լավ ճանաչելուն

Կազմակերպել քայլարշավներ Երևան քաղաքում

 

Գործունեություն և արդյունք

Անհատական աշխատանք. արդյունքը հրապարակել բլոգում

  • Նկարագրելլ  և լուսանկարել բակը, որտեղ ապրում է
  • Հարցազրույց վերցնել թաղի բնակիչներից
  • Առանձնացնել բակում նկատելի թերությունները,
  • Առաջարկել լուծումներ՝ բակում միջավայրն ավելի լավը դարձնելու համար

Նախատեսվում է՝

  • Քայլարշավներ փոքր խմբերով՝ ընտանիքի անդամների ուղեկցությամբ
  • Շրջագայություն Երևանում՝ բացօթյա ավտոբուսով
  • Ընթերցումներ՝ Հ. Թումանյան ՝ «Ամենից լավ տունը», «Թռչունի մտածմունքը»
  • Ստեղծագործական աշխատանք՝ Իմ տունը
  • Տեխնոլոգիական աշխատանք՝ Իմ մոլորակը
  • Երգերի ունկնդրում՝ Ջան, Երևան

 

«Ուսումնական աշուն» նախագծով  «Աշնանային Երևան» պատումների և ընթերցումների  շարք՝

Խմբերով աշխատանք. արդյունքը՝ բլոգում

  • Խմբով քայլել Երևան քաղաքում
  • Կարդալ աշնան մասին իմացած բանաստեղծությունները,
  • Լուսանկարել վայրերը, որտեղ եղավ խումբը
  • Լուսանկարները, տեսանյութերը հրապարակել բլոգում, պատմել տվյալ վայրի մասին.

Վայրեր՝

  • Երևան քաղաքի կամուրջները
  • Երևան քաղաքի այգիները
  • Երևան քաղաքի արձանները
  • Երևան քաղաքի հրապարակները
  • Երևան քաղաքի մետրոները
  • Երևան քաղաքի հայտնի շինությունները
  • Երևան քաղաքի գետերը
  • Իմ սիրելի վայրը

 

Մեկ կարծիք «Երևան 2800»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Մասնախմբի պարապմունք. 10.10 — «Իմացումի հրճվանք» լաբորատորիա 2018-2019

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s